Ասոցիացիայի մասին
Հայաստանի Հանրապետության «Միջոցառումների կազմակերպիչների ասոցիացիա»-ն (ՄԿԱ) ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրել են Հայաստանում գործող առևտրային կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձինք։ ՄԿԱ-ի նպատակն է Ասոցիացիայի Կանոնադրությամբ նախանշված նպատակների իրականացման գործում ՄԿԱ-ի անդամներին աջակցելը։
ՄԿԱ-ի կազմում են հետևյալ բնագավառների կազմակերպությունները.
- միջոցառումների կազմակերպում;
- պրոդյուսերական կենտրոններ;
- համերգների կազմակերպում;
- ցուցահանդեսների, կոնֆերանսների և սեմինարների կազմակերպում;
- միջոցառումների կազմակերպման բնագավառում մասնագիտացված ծառայությունների տրամադրում։
ՄԿԱ-ն գործում է համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի և Կանոնադրության։
Գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2020թ. ապրիլի 29-ին։
ՄԿԱ-ն խոշոր նախագծերի նախաձեռնող է, որոնք արտացոլում են միջոցառումների կազմակերպման բնագավառի զարգացման արդիական միջազգային միտումները։ Ասոցիացիան նաև հանդես է գալիս գործարար ոլորտային և միջոլորտային իրադարձությունների գործընկերոջ դերում։