Կոմիտեներ
Ստանդարտացման կոմիտե
Կոմիտեի նպատակն է՝ միջոցառումների կազմակերպման բնագավառի կանոնների և ստանդարտների մշակումը և ներդրումը, որոնք կճանաչվեն բնագավառի ներկայացուցիչների կողմից; աշխատանքը Հայաստանում և արտերկրում այդ կանոնների և ստանդարտների ճանաչման ուղղությամբ; սերտ համագործակցությունը հավաստագրման կոմիտեի հետ։
Ստանդարտացման կոմիտեի ղեկավար՝
Կոմիտեի կազմ՝
Հավաստագրման կոմիտե
Կոմիտեի նպատակն է՝ ՄԿԱ-ի և Հայաստանի, ինչպես նաև միջազգային ստանդարտներին միջոցառումների կազմակերպման բնագավառի և հարակից բնագավառների ընկերությունների համապատասխանության հավաստագրման կանոնների և ընթացակարգերի մշակումը և ներդրումը; աշխատանքն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հավաստագրման աշխատանքների արդյունքների ճանաչման ուղղությամբ։
Հավաստագրման կոմիտեի ղեկավար՝
Կոմիտեի կազմ՝
Ներքին հաղորդակցման կոմիտե
Կոմիտեի նպատակն է՝ ՄԿԱ-ի անդամների միջև արդյունավետ ներքին հաղորդակցման հաստատումը; նրանց փոխշահավետ համագործակցության հնարավորությունների և ներուժի բացահայտումը; Ասոցիացիայի և միջոցառումների կազմակերպիչների հանրակցության համար ՄԿԱ-ի բիզնես գործընթացների, ծրագրերի և նպատակների թափանցիկության ապահովումը։
Ներքին հաղորդակցման կոմիտեի ղեկավար՝
Կոմիտեի կազմ՝
Արտաքին հաղորդակցման կոմիտե
Կոմիտեի նպատակն է՝ մարքեթինգային շուկայում ՄԿԱ-ի՝ որպես միջոցառումների կազմակերպման բնագավառում գործող պրոֆեսիոնալների հեղինակավոր հանրակցության իմիջի ձևավորումն ու ամրապնդումը; ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության ապահովումը՝ միջոցառումների կազմակերպման և պետական ծրագրերի մշակման և անցկացման ոլորտում փորձագիտական աջակցության տրամադրման համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով; ՄԿԱ-ի անդամների նախագծերին և նախաձեռնություններին աջակցության տրամադրումը։
Արտաքին հաղորդակցման կոմիտեի ղեկավար՝
Կոմիտեի կազմ՝
Կրթական կոմիտե
Կոմիտեի նպատակն է՝ Հայաստանի բուհերի մենեջմենթի, մարքեթինգի, տուրիզմի և հյուրանոցային բիզնեսի ֆակուլտետներում «Միջոցառումների մենեջմենթ», «Իրադարձային նախագծերի կառավարում» և հարակից առարկաների կրթական ծրագրերի մշակումը և ներդրումը; միջոցառումների կազմակերպման բնագավառում վերապատրաստման և լրացուցիչ կրթության ծրագրերի անցկացումը և դրանց աջակցության տրամադրումը։
Կրթական կոմիտեի ղեկավար՝
Կոմիտեի կազմ՝
Միջազգային կոմիտե
Կոմիտեի նպատակն է՝ միջազգային ասպարեզում ՄԿԱ-ի հեղինակության ամրապնդումը; ՄԿԱ-ի անդամների զարգացման նպատակով արտերկրի գործընկերների հետ փորձագիտության փոխանակումը և լավագույն միջազգային գործելաոճերի ներդրումը; ՄԿԱ-ի, ինչպես նաև Ասոցիացիայի անդամների զարգացման մակարդակի գնահատման համար միջազգային ընկերությունների և ասոցիացիաների լավագույն քեյսերի ներդրումը։
Միջազգային կոմիտեի ղեկավար, ՄԿԱ-ի գործադիր տնօրեն՝
Կոմիտեի կազմ`
MICE-բնագավառի կոմիտե
Կոմիտեի նպատակն է՝ ՄԿԱ-ի հովանու ներքո MICE-բնագավառի ընկերությունների միավորումը՝ MICE և միջոցառումների կազմակերպման ոլորտների ընդհանուր խնդիրների և պրոբլեմների բացահայտման և լուծման նպատակով; MICE-բնագավառի զարգացման համար բարենպաստ պայմանների ձևավորումը; միջոցառումների արդյունավետության և որակի բարձրացման նպատակով հարակից բնագավառների (միջոցառումների կազմակերպում, մարքեթինգ, հաղորդակցում և այլն) ընկերությունների հետ գործընկերային հարաբերությունների հաստատումը։
MICE-բնագավառի կոմիտեի ղեկավար՝
Կոմիտեի կազմ՝
Հովանավորության կոմիտե
Կոմիտեի նպատակն է՝ հովանավորներ գտնելը և նպաստելը ՄԿԱ-ի և Ասոցիացիայի անդամների նախագծերի հովանավորության գործընթացին; դրամաշնորհային ծրագրերի մշակումը և ներդրումը, մասնակցությունն այդ ծրագրերի իրագործմանը։
Հովանավորության կոմիտեի ղեկավար՝
Կոմիտեի կազմ՝
Պետական մարմինների հետ կապերի կոմիտե
Կոմիտեի նպատակն է՝ միջոցառումների կազմակերպման բնագավառի իրավական բազայի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության և Ազգային ժողովի հետ փոխգործակցության ապահովումը; մասնակցությունը օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի մշակմանը; անհրաժեշտ թույլտվությունների և համաձայնեցումների ստացումը։
Պետական մարմինների հետ կապերի կոմիտեի ղեկավար՝
Կոմիտեի կազմ՝
Տարածաշրջանային կոմիտե և բաժանմունքներ
Կոմիտեի նպատակն է՝ Հայաստանի տարածաշրջաններում միջոցառումների կազմակերպման շուկայի զարգացման ուղղությամբ ՄԿԱ-ի անդամների ջանքերի միավորումը; աջակցությունն Ասոցիացիայի տարածաշրջանային բաժանմունքների ձևավորմանը և աշխատանքին։
Տարածաշրջանային կոմիտեի ղեկավար՝
Կոմիտեի կազմ՝