Փորձագիտական աջակցություն
ՄԿԱ-ն, հանդիսանալով միջոցառումների կազմակերպման հայկական շուկայի կարգավորող, իրագործում է միջոցառումների գնահատում ինչպես միջոցառման գաղափարի մշակման փուլում, այնպես էլ կապալառուի և ենթակապալառուի նախապատրաստական աշխատանքների և միջոցառմանը նրանց աշխատանքի ընթացքում։
Ասոցիացիայի կողմից իրականացվող փորձաքննությունը պատվիրատու ընկերություններին թույլ է տալիս միջոցներ և ժամանակ տնտեսել միջոցառումներ կազմակերպելիս, հասնել այն նպատակներին, որոնք ընկերությունները դնում են դրանց կազմակերպմամբ։
ՄԿԱ-ի փորձագետները ապահովում են մասնավոր, կորպորատիվ և զանգվածային միջոցառումների կազմակերպման խորհրդատվական աշխատանքների, այն գործակալությունների և ենթակապալառուների ընտրության և հսկողության բարձր որակը, որոնք անցկացնելու են Ձեր միջոցառումը կամ մասնակցելու են դրա անցկացմանը։
Միջոցառումների բացառիկ որակին հասնելու առավել արդյունավետ տարբերակը ՄԿԱ-ի մրցութային հարթակում միջոցառման կազմակերպման մրցույթի անցկացումն է, որի շրջանակում Ասոցիացիան առաջարկում է խորհրդատվական ծառայությունների և աջակցության ամբողջական փաթեթ, որը վերաբերում է պլանավորված միջոցառման կոնցեպտի մշակման և դրա կազմակերպման կառավարման հսկողության բոլոր փուլերին։
Պատվիրատուի տրամադրության տակ են ՄԿԱ-ի անդամ՝ բազմափորձ ղեկավարներով ու աշխատակիցներով տասնյակ ընկերություններ, որոնք պրոֆեսիոնալ են միջոցառումների կազմակերպման մեկ կամ մի քանի սպեցիֆիկ ոլորտներում։ Նրանք ունեն կորպորատիվ, քաղաքային, տարածաշրջանային, համապետական և միջազգային մասշտաբի բազմաթիվ անմոռանալի միջոցառումների կազմակերպման մեծ փորձ։
ՄԿԱ-ի անդամները ճանաչված փորձագետներ են, որոն կազմակերպում են.
- կորպորատիվ միջոցառումներ;
- զանգվածային միջոցառումներ;
- արտագնա միջոցառումներ (որոնց կազմակերպումն իրականացվում է Հայաստանի տարածաշրջանների և միջազգային շուկայի սպեցիֆիկ պայմանների իմացությամբ);
- թիմբիլդինգներ;
- ենթակապալառուների ընտրություն։
Ձեր միջոցառման նախապատրաստման և անցկացման բոլոր փուլերում Դուք կարող եք օգտվել ՄԿԱ-ի անդամների խորհրդատվական, ուղեկցման և հսկողության ծառայություններից։
Մրցույթի անցկացումը ներառում է հետևյալ փուլերը.
- նախնական հանդիպում մրցույթի բոլոր հնարավոր մասնակիցների հետ;
- նրանց տեխնիկական առաջադրանքի ներկայացում և համաձայնեցում;
- մրցույթի բոլոր հնարավոր մասնակիցների կողմից ծավալուն և մանրամասն առևտրային առաջարկի մշակում և ներկայացում Պատվիրատուին;
- միջոցառման ծառայությունների թեստավորում՝ դրա հարթակ այցելությամբ;
- միջոցառման կազմակերպչի և ենթակապալառուների հետ պայմանագրերի կնքում։
Բոլոր փուլերում հաշվի են առնվելու պլանավորված միջոցառման առանձնահատկությունները։
ՄԿԱ-ի ծառայությունների համալիրի իրականացման արդյունքում Ձեզ կտրամադրվեն մրցույթի մասնակիցների յուրաքանչյուր առաջարկի փորձագիտական վերլուծություն և նախատեսվող միջոցառման մանրամասների իրականացման խորհուրդներ։ Եվ դուք կկրողանա՛ք ընտրել իսկապես լավագույն առաջարկը։
Միջոցառումների փորձաքննության ամսին ավելի մանրամասն կարող եք իմանալ՝ հարցում կատարելով հետևյալ փոստով.