Ասոցիացիայի մասին

Հայաստանի Հանրապետության «Միջոցառումների կազմակերպիչների ասոցիացիա»-ն (ՄԿԱ) ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրել են Հայաստանում գործող առևտրային կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձինք։ ՄԿԱ-ի նպատակն է Ասոցիացիայի Կանոնադրությամբ նախանշված նպատակների իրականացման գործում ՄԿԱ-ի անդամներին աջակցելը։

ՄԿԱ-ի կազմում են հետևյալ բնագավառների կազմակերպությունները.

  • միջոցառումների կազմակերպում;
  • պրոդյուսերական կենտրոններ;
  • համերգների կազմակերպում;
  • ցուցահանդեսների, կոնֆերանսների և սեմինարների կազմակերպում;
  • միջոցառումների կազմակերպման բնագավառում մասնագիտացված ծառայությունների տրամադրում։

ՄԿԱ-ն գործում է համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի և Կանոնադրության։

Գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2020թ. ապրիլի 29-ին։

Ասոցիացիայի լրիվ անվանումն է.

  • հայերեն – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» – (ՄԿԱ);
  • ռուսերեն – «АССОЦИАЦИЯ ОРГАНИЗАТОРОВ МЕРОПРИЯТИЙ» РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ (АОМ);
  • անգլերեն – Non-governmental organization “EVENT MANAGEMENT ASSOCIATION” OF REPUBLIC OF ARMENIA – (EMA).

ՄԿԱ-ն խոշոր նախագծերի նախաձեռնող է, որոնք արտացոլում են միջոցառումների կազմակերպման բնագավառի զարգացման արդիական միջազգային միտումները։ Ասոցիացիան նաև հանդես է գալիս գործարար ոլորտային և միջոլորտային իրադարձությունների գործընկերոջ դերում։

Ասոցիացիայի տեսլականն է.

Բնագավառում այնպիսի կլիմայի ստեղծումը, որի պայմաններում միջոցառումների կազմակերպիչները կկարողանան մրցակցային հիմունքներով անարգել տրամադրել որակյալ ծառայություններ, որոնք կհամապատասխանեն միջազգային ստանդարտններին՝ այդպիսով նպաստելով իրենց հաճախորդների շուկաների զարգացմանը և ընդլայնմանը։

Ասոցիացիայի առաքելությունն է.

Այնպիսի տնտեսական և իրավական քաղաքականության և գործելաոճի մշակումն ու իրականացումը, որն ուղղված կլինի միջոցառումների կազմակերպման համակարգված և բաց շուկայի զարգացմանը, ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը և դրանց տեսականու ընդլայնմանը՝ ի բարօրություն համագործակցող կազմակերպությունների։

Ասոցիացիայի նպատակներն են.

Հայաստանում միջոցառումների կազմակերպման շուկայում արդար և հավասար մրցակցության ապահովումը; Հայաստանում միջոցառումների կազմակերպման ընկերությունների գործունեության համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորումը; Անընդհատ կատարելագործման գործելաոճի արմատավորումը; Ասոցիացիայի հեղինակության ամրապնդումը։