Մրցույթի կազմակերպման հրավեր
Հայաստանի Հանրապետության «Միջոցառումների կազմակերպիչների ասոցիացիայի» (ՄԿԱ) անդամներ են կորպորատիվ և մարքեթինգային բնագավառներում խոշոր և տեղային միջոցառումների կազմակերպիչ ընկերությունները։ ՄԿԱ-ն տրամադրում է ոլորտի արհեստավարժ ընկերությունների ուժերով Ձեր միջոցառման կազմակերպման համար մրցույթ իրականացնելու եզակի հնարավորություն։ Միջոցառումների պատվիրատուների տրամադրության տակ է ՄԿԱ-ի մրցութային հարթակը։ Ասոցիացիայի ղեկավարությունն առաջարկում է ամենաարդյունավետ լուծումները և երաշխավորում է այն տեղեկատվության գաղտնիությունը, որը տրամադրվելու է մրցույթների ապագա մասնակիցներին՝ միջոցառումների կազմակերպման բնագավառում իրենց ոլորտների առաջատարներին։
Ձեզ պետք է միայն լրացնել մրցույթի կազմակերպման՝ ստորև տեղադրված հայտը և այն ուղարկել ՄԿԱ։ Ասոցիացիան տիրապետում է սեփական փորձագիտական հզորությունների, որոնց օգնությամբ կկազմվի մրցույթի սահմանափակ թվով հնարավոր մասնակիցների ցանկը։ Նրանց կտրամադրվի Ձեր միջոցառման կազմակերպման տեխնիկական առաջադրանքը: Մրցույթի հնարավոր մասնակիցները Ձեզ հետ համաձայնեցված ժամկետներում կներկայացնեն իրենց առաջարկները, որոնց թվից Դուք կընտրեք այն առաջարկությունը և ընկերությունը, որը կկազմակերպի Ձեր միջոցառումը։
ՄԿԱ ուղարկելով Ձեր միջոցառման կազմակերպման մրցույթի հայտը՝ Դուք կարող եք վստահ լինել, որ այն կանցկացվի ամենաբարձր որակով՝ ՄԿԱ-ի անդամ արհեստավարժ ընկերություններից մեկի կողմից։ Մրցույթը նաև տալիս է տեխնիկական սպասարկման, սննդի կազմակերպման, համերգային ուղեկցման, լուսանկարչական և տեսաարտադրանքի, տպագրության ոլորտների ենթակապալառուների, ինչպես նաև վարողների, հյուրընկալների և միջոցառումների անցկացման վայրերի որակյալ ընտրություն կատարելու հնարավորություն։ Այն ամենը, ինչ նշված վերևում, վերաբերում է նաև Հայաստանի տարածաշրջաններում միջոցառումների անցկացմանը։
ՄԿԱ-ի միջոցով մրցույթների անցկացումը ենթադրում է անհրաժեշտ հարցերի հստակեցում մրցույթի հնարավոր մասնակից ընկերությունների հետ՝ Ձեր հայտի համաձայն միջոցառման անցկացման հետ կապված առավել արդյունավետ առաջարկի ձևավորման նպատակով։ Այդ խնդրի լավագույն լուծումն են Ձեր ընկերության և մրցույթի հնարավոր մասնակիցների միջև նախնական հանդիպումները, որոնց շրջանակում Դուք կարող եք հստակեցնել ինչպես մրցույթի մասնակիցների հնարավորությունները, այնպես էլ ապագա միջոցառման մանրամասները։
Ուրա՛խ ենք արդյունավետ համագործակցելու Ձեր անմոռանալի միջոցառումների կազմակերպման գործում։